Tel. (+374 94) 33.94.88, (+374 93) 60.86.06

e-mail: info@neomedia.am

 

 
Վեբ-կայքերի պատրաստում, տեղադրում և հետագա ղեկավարում...  

ՆեոՄեդիա - ՄՈԼՈՐԱԿ նախագիծ:

Նախագծի մասին. ծառայություններ բլոգերների համար:

ՈՒշադրություն !!!

MOLORAK Նախագիծը 2010թ. մարտի 5-ից վերսկսում է անվճար բլոգների պատրաստման ծառայությունը PRO5 ծրագրի շրջանակներում:

PRO5 Նոր ծրագրի սահմաններում այս գարնանը նախագիծը հնարավորություն կտա անհատներին և կազմակերպություններին 5 նոր անվճար պրոֆեսոիանլ բլոգների պատվերներ կատարելու: Անվճար բլոգ պատվիրելու համար հարկավոր է ուղարկել հայտ, որում մանրամասնորեն պետք է նշված լինեն հետևյալ կետերը.

  • Բլոգի պատվիրատուի/կազմակերպության անվանումը և գործունեության ոլորտը.

  • Ինչ նպատակի համար է նախատեսվում պատվիրել բլոգ

  • Որ ոլորտներն է լուսաբանելու բլոգը

  • Պատրաստ է արդյոք բլոգը համագործակցել բլոգոսֆերայի զարգացման այլ միջոցառումների

  • Հետապնդում է արդյո՞ք բլոգը հետագա կոմերցիոն նպատակներ

Խնդրում ենք հայտերը ուղարկել info(@)neomedia.am էլեկտրոնային փոստին: Բոլոր հայտերը մանրամասնորեն կուսումնասիրվեն, որից հետո Դուք կստանաք պատասխան հաղորդագրություն հայտը ուղարկելուց հետո 10 օրվա ընթացքում:

Նշենք, որ նախապատվությունը տրվելու է հասարակական, բարեգործական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների հայտերին, ինչպես նաև հայկական արվեստի, մշակույթի, պատմության և հայոց լեզվի ու գրականության հետ առընչվող նախագծերին:

* Բլոգի պատրաստումը, դիզայնը, նավիգացիոն և այլ կոմպոնենտների ընտրությունը կատարվում է ըստ ՄՈԼՈՐԱԿ նախագծի հայեցողության: ՄՈԼՈՐԱԿ նախագծի բոլոր պայմանները մանրամասնորեն կարդացեք այստեղ >

** PRO5 գարնանային ծրագիրն ուժի մեջ է մինչև 2010թ. մայիսի 31-ը, որը ենթադրում է, որ համապատասխան քանակությամբ պատվերները չլրանալու կամ պատվերների` համապատասխան պայմաններին չբավարարելու դեպքում, այդ ժամկետից ուշ, PRO5-ն այլևս չի գործելու:

-------------------------------------------------------------------

1. Ընդհանուր պայմաններ` ինչպես է գործում նախագիծը.

«ՄՈԼՈՐԱԿ» նախագծի շրջանակներում անվճար ինտերնետային կայք կարող են պատվիրել բոլորը, առանց տարիքային և սեռային սահմանափակման: Կայքի բովանդակությունը պետք է լինի ոչ կոմերցիալ: Կայքի բովանդակության ընտրության հարցում նախագիծը ցուցաբերում է իր օգնությունը: Պատվիրվող կայքը կարող է լինել հետևյալ բնույթի.

Անհատական կայքէջ, բլոգ կամ ֆորում

Ինտերնետային ֆոտո-կայք, ֆոտո-բլոգ կամ պորտֆոլիո

Երաժշտական կամ այլ ստեղծագործական նյութերի բովանդակությամբ կայքեր

Վիրտուալ ցուցահանդեսներ կամ պրեզենտացիաներ

Այլ` ոչ կոմերցիոն բովանդակությամբ կայքեր

-------------------------------------------------------------------

2. Ինչ է հարկավոր կայք պատվիրելու համար.

Առաջնահերթ հարկավոր է ձեռք բերել հոսթինգային տարածություն (ոչ անվճար սերվերներում) և գրանցել դոմեյնային անվանում Ձեր նախընտրած զոնայում: Եթե Դուք չունեք տեղեկություն, թե ինչպես պետք է ձեռք բերել հոսթինգ փաթեթ կամ դոմեյնային անվանում, ապա կարող եք ուղղակի վճարելով 8000 դրամ, պատվիրել մեզ վերանշյալ գրանցումները:

Այնուհետև հարկավոր է լրացնել կայքի պատվերի վիրտուալ թերթիկը և ուղարկել մեզ, կամ ուղղակի կապվել մեզ հետ:

3. Պարտադիր պայմաններ.

Ձեր կողմից պատվիրված կայքում ՆեոՄեդիային են պատկանում 2 գովազդային բաններների տարածություն և 5-6 հղումների համար նախատեսված բլոկ, որտեղ մեր կողմից տեղադրվում են գովազդային հղումներ:

Նշում. գովազդային հղումները և բաններները պարտադիր համապատասխանելու են ձեր կայքի բովանդակության հետ և/կամ չեն ունենալու Ձեր կայքի բնույթի հետ բացարձակ անհամատեղելի բովանդակություն:

4. Կայքի հետագա ղեկավարումը.

Կայքի հետագա ղեկավարումը թողվում է Ձեր տրամադրության տակ (բացառությամբ մեզ պատկանող գովազդային տարածությունների): Սակայն, կախված պատրաստվող կայքի բովանդակությունից և ծավալից, այն կարող է ղեկավարվել/թարմացվել նաև մեր կողմից, որի համար կներկայացվի ամսեկան ծառայությունների համար նախատեսված գնացուցակ:

Ծառայությունների մատուցման պայմաններ և ընդհանուր դրույթներ.

ՆեոՄեդիա Մոլորակ նախագծի կողմից անվճար անհատական կամ ոչ կոմերցիոն բլոգների պատրաստումը կատարվում է հետևյալ պայմաններով. (ներառում է նաև PRO5 ծրագիրը)

  1. Պատվիրատուի համար անվճար գրանցվում է երկրորդային դոմեյնային անվանում .com .net .info .biz զոնաներից որևէ մեկում:

  2. Դոմեյնային անվանումը կարող է գրանցվել պատվիրատուի անունով: Սակայն դոմեյնային անվանման տեխնիկական վերահսկումը մնում է ՆեոՄեդիա նախագծի տրամադրության տակ:

  3. Դոմեյնային անվանումը հետագայում վերագրանցվում է ՆեոՄեդիա նախագծի կողմից, որի դեպքում պատվիրատուի կողմից վճարումներ չեն նախատեսվում:

  4. Պատվիրատուի բլոգի համար տրամադրվում է 100Mb հոսթինգային տարածություն, որը պարունակում է պրոֆեսիոնալ հոսթինգային կոմպոնենտներ և 1Gb ամսական ծախս (Monthly Traffic): Ամսական թրաֆիքի սպառման դեպքում ՆեոՄեդիան պատասխանատվություն չի կրում:

  5. Հոսթինգային տարածությունը տրվում է պատվիրատուին այնքան ժամանակ, քանի դեռ կգործի պատվիրատուի բլոգը: Հոսթինգային փաթեթը հետագայում ևս ղեկավարվում է ՆեոՄեդիա նախագծի կողմից:

  6. Պատվիրատուի բլոգում չի թույլատրվում հրապարակել կոմերցիոն նշանակության կամ եկամուտ հետապնդող հոդվածներ, բացառությամբ ընդհանուր ՆեոՄեդիա նախագծի հետ կատարվող գովազդային ակցիաների:

  7. Պատվիրատուի բլոգում չի թույլատրվում հրապարակել պրովակացիոն, ազգամիջյան թշնամանք քարոզող, ռասիստական, պորնոգրաֆիկ բնույթի, հակահայկական կամ ՀՀ օրենքներին և սահմանադրությանը հակասող բովանդակությամբ հոդվածներ:

  8. Պատվիրատուի բլոգում 6 և 7-րդ կետերի խախտման դեպքում, վերահսկող կողմը իրավունք ունի առանց նախնական զգուշացման հեռացնել կամ բլոկավորել տվյալ հոդվածը, մինչև փոխհամաձայնեցված տարբերակով հոդվածի վերաշարադրումը, եթե դա հնարավոր է: Վերահսկող կողմը կարող է նաև ընդմիշտ հեռացնել 6-րդ և 7-րդ կետերին չհամապատասխանող հոդվածները պատվրատուի բլոգից:

  9. Պատվիրատուի բլոգում վերահսկող կողմը ունենում է ադմինիստրատիվ հնարավորություններով օգտատիրոջ կարգավիճակ, քանի դեռ գործում է տվյալ բլոգը:

  10. Պատվիրատուի բլոգում ՆեոՄեդիա նախագծին են պատկանում 2 գովազդային բաններների համար նախատեսված մասեր, ինչպես նաև մեկ բլոկ` նախատեսված 5-6 տեքստային հղումների համար:

Պատվիրելով անհատական կամ ոչ կոմերցիոն պրոֆեսիոնալ բլոգ ՆեոՄեդիային` Դուք համաձայնվում եք բոլոր պայմանների հետ:

 

------------------------------------------------------------------

NeoMedia Molorak Project. Պատրաստված և գործող բլոգներ.

  • Լուսինե Նալբանդյանի անհատական մարքետինգային բլոգը` http://blog.Nalbandyan.biz

  • ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողական բլոգ` www.Kirarakan.info

  • ԵՊՀ արևելագիտական ֆակուլտետի արևելագիտական բլոգ` www.Arevelk.info

  • Սերգո Մուրադյանի անհատական ֆոտո-բլոգ` www.SergoMuradyan.com

  • Նունե Այլանջյանի անհատական ռոք-բլոգ` www.NuneRock.com

  • Հերմինե Եղիկյանի անհատական վիդեո բլոգ` www.Video-Week.com

Շուտով կգործարկվեն.

  • Ելենա Բալայանի անհատական ֆոտո-բլոգ

  • Youth European Union, Armenia ՀԿ բլոգ

  • ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական բլոգ

 

iReport.am

Ամենօրյա ռեպորտաժներ. ՏՀՏ և կոմունիկացիոն նորություններ և անոնսներ, Երևանյան կյանք, ակումբային և բիզնես ռեպորտաժներ:

www.iReport.am

Post Script Ads

Տեքստային գովազդ հայկական բովանդակությամբ կայքերում և բլոգներում: Այցելուների նոր հոսք դեպի ձեր կայք, որոնողական առաջխաղացում:

www.NeoMedia.am

Web Hosting in Armenia

Որակյալ վեբ հոսթինգ և դոմեյնային անվանումների գրանցման ծառայություն: Բարձր որակ և սերվերների արդյունավետ աշխատանք:

www.HotSeller.net

Ads By NeoMedia | Տեղադրել գովազդ

 

:: Վճարված գովազդ ::

Mike is dreaming about cool biker jewelry and going to order it online. | Адвокат, юридические услуги недорого - "Ваш Юрист" | Предлагаем туры на хайнань | бухгалтер

 

Ինտերնետային գովազդ: Վեբ-կայքերի որոնողական առաջխաղացում...
Անհատական և կոմերցիոն բլոգների, ինֆորմացիոն պորտալների պատրաստում...
Օֆ-լայն գովազդային ծառայություններ: Տպագիր գովազդ` iԳովադ.com...
Որակյալ վեբ հոսթինգ ծառայություններ: Դոմեյնային անվանումների գրանցում...
Սոցիալական մեդիա առաջխաղացում: Սոցիալական մեդիա գովազդ...
Կոնտեքստային գովազդ հայկական կայքերում և բլոգներում... (ՆՈՐ)
Գարնանային էքստրա. հատուկ առաջարկների փաթեթ... (ՆՈՐ)
 

:: Վճարված գովազդ ::

Экстремальный интернет магазин купальников - коллекция 2009 | технический аудит | Под заказ входные двери в Киеве.

:: Վճարված գովազդ ::

DJ2DJ.am club-life portal

Հայկական ակումբային կյանք, ակումբային նորություններ և ֆոտո-ռեպորտաժներ: Հայ DJ-ներ: Օն-լայն ռադիո տրանսլյացիա:

www.dj2dj.am

iReport.am

Ամենօրյա անհատական ռեպորտաժներ և գրառումներ: Երևանյան անցուդարձ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ֆոտո-ռեպորտաժներ

www.ireport.am

HI-Secure

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և վեբ անվտանգությանը նվիրված հայկական բլոգ: տեսական և գործնական ցուցումներ և գրառումներ:

www.hi-secure.net

Marketing blog

Լուսինե Նալբանդյանի մարքետինգային բլոգը: Վերլուծություններ և անհատական գրառումներ:

blog.nalbandyan.biz

HotList.am

Օրվա կարևորագույն իրադարձությունները մեկ վայրում:

www.hotlist.am

- ads by neomedia -

 

 

© NeoMedia Project 2009. All rights reserved

ՆեոՄեդիա, 2009: Բոլոր իրավունքները պահպանված են:

  Մեր մասին | Մոլորակ նախագիծ | Պորտֆոլիո | Գնացուցակ | ՆեոՄեդիա բլոգ | Հետադարձ կապ