|
Twitter
միկրոբլոգային ծառայություն

Twitter
միկրոբլոգային ծառայությունը հիմնադրվել է 2006թ.
մարտ ամսին Ջեք Դորսիի և Բիզ Սթոունի կողմից:
Միկրոբլոգային
ծառայությունն անցել է փորձարկումների և փոփոխությունների
երկար շրջան, որից հետո միայն 2008թ.-ին
նրա մասսայականությունը սկսեց տարբեր ներդրողների
ուշադրությունը գրավել իր վրա:
ըստ
2010թ. վերջին վիճակագրության,
Twitter միկրոբլոգային ծառայությունից օգտվում են
ավելի քան 100 մլն. գգրանցված
օգտվողներ, որոնցից ակտիվ են ավելի քան
30%-ը:
Այս միկրոբլոգային
ծառայությունը թւյլ է տալիս ուղարկել կարճ հաղորդագրութ-յուններ`
մինչև 140 սիմվոլ
պարունակությամբ ինչպես ինտերնետային ռեսուրս-ներից,
այնպես էլ բջջային հեռախոսներից:
Twitter-ի
բովանդակությունն արդեն մի քանի ամիս է ինդեքսացվում է
որոնողական մի քանի համակարգերի կողմից
(Google, Bing), որի նպատակն է առավել կարճ
ժամանակամիջոցում նորություններ փնտրող մարդկան ինֆորմացիա
հասցնելը, իսկ դա ապահովվում է միկրոբլոգային ծառայության
բովանդակության կայծակնային թարմացման շնորհիվ:
Ամեն վայրկյան
Twitter-ի միջոցով տարածվում են
հազարավոր ամենատարբեր ուղղվածության և ոճի
հաղորդագրություններ:
Twitter
միկրոբլոգային
համակարգում օգտվողները կարող են հետևել միմյանց
(follow), այլ ոչ ընկերանալ,
ինչպես սոցիալական ցանցերում է սովորաբար լինում: Սակայն
համակարգում նաև հնարավոր է ուղարկել անձնական
հաղորդագրություններ այլ օգտվողներին
(Direct messages): Twitter ծառայության
ամենակարևոր հատկանիշմներից մեկն է գլոբալ տենդենցների
(Global trends)
տեսանելիությունը: Այն կազմվում է ըստ օգտվողների կողմից
ամենաշատը տվյալ պահին գրված բառերի կամ
արտահայտությունների, և ցանկացած պահի դուք կարող եք
տեսնել, թե ինչն է ամենաակտուալը աշխարհում:
Որոշ երկրների համար ստեղծված է նաև լոկալ
տենդենցները դիտելու հնարավորությունը
(ԱՄՆ, Կանադա, մի քանի Եվրոպական երկրներ):
Twitter-ը
բավականին արդյունավետ գործիք է ինֆորմացիան և հղումները
արագ տարածելու համար: Սակայն Twitter-ի
արդյունավետությունը համարվում է այն, թե քանի օգտվողներ
են հետևում քեզ և քանիսն են վերահրապարակում
(retweet) քո թվիթը (հաղրդագրությունը
- tweet):
Twitter-ի
հնարավորություններից ևս մեկ կարևոր մաս գոյություն ունի`
այն է հաղորդագրության տեքստի առանձին բառերը որպես հատուկ
գրանշում օգտագործելու հնարավորությունը
(hashtag): Այն բառը, որը
հատուկ նշագրված է ցուցադրվում է
Twitter-ի ներքին որոնողական համակարգի
արդյունքներում, եթե որոնվել է այդ բառը կամ
արտահայտությունը:
Օրինակ.

Վերոնշյալ հաղորդագրության
մեջ օգտագործված են 3 հատուկ
գրանշումներ` #media #socialmedia
և
#seminar:
Հետևյալ բառերն ավտոմատ դառնում են հղումներ, որոնք
ուղղորդում են դեպի ներքին համակարգային որոնում տվյալ
բառերով:
Twitter
միկրոբլոգային
ծառայությունից օգտվողները հիմնականում տարածում են
ինֆորմացիա, որոշ մասն ուղղակի կապի մեջ մնալու գործիք է
այ օգտագործում և հետևում իր ընկերների գործողություններին:
Որոշ դեպքերում
Twitter-ը դառնում է ինչ-որ
իրադարձություններին հետևելու ամենահարմար եղանակը, երբ
անհրաժեշտ է ռեալ ժամանակում հետևել տվյալ
իրադարձություններին կամ ընդհակառակը` ուղարկել
տեղեկություններ այդ իրադարձության վայրից:
**
Հոդվածը հետագայում կարող է ենթարկվել փոփոխությունների
կամ թարմացվել նոր տարբերակով:
Տես նաև հայկական
միրոբլոգային ծառայության մասին`
Armenix.com
Մեծ
տարածում ունեցող միկրոբլոգային ծառայությունների մասին
տես առանձին.
Tumblr
միկրոբլոգային ծառայություն
--------- |
Ուղեցույց.
Սոցիալական մեդիա
Սոցիալական մեդիա
հարթակներ
Միկրոբլոգային տիրույթներ
Սոցիալական էջանշումների
համակարգեր
Նորությունների փոխանակման
համակարգեր
Բլոգային տիրույթներ
Ագրեգատորներ և համալրող
հարթակներ
Վիդեո և ֆոտո
ռեսուրսներ
Խմբային բլոգային հարթակներ
Բլոգների կատալոգներ
Պրոֆեսիոնալ բլոգներ
........................................
Հայկական ռեսուրսներ.
Հայկական սոցիալական
մեդիա հարթակներ և ռեսուրսներ
........................................
Հեդվածներ.
Ինչից սկսել նոր մեդիա
ոլորտում
........................................
Սոցիալական մեդիա ռեսուրսների մասին
տեղեկատվությունը կարող է չհամապատասխանել տարբեր անձանց
կարծիքների հետ: Բաժնում
հրապարակված նյութերը չեն կրում գովազդային բնույթ և ունեն
միայն ինֆորմացիոն նշանակություն: Հարցերի, առաջարկների
դեպքում գրեք մեզ` info(@)neomedia.am
հասցեով: |